HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿՀ-ներում առկա են հոգեբանների թափուր հաստիքներ

Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է երկու քրեակատարողական հիմնարկներում հոգեբանների թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես, հոգեբանի մեկ թափուր հաստիք է առկա «Գորիս» ՔԿՀ-ում և երկու հաստիք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Նշված հաստիքները զբաղեցնելու համար անհրաժեշտ է հոգեբանություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ։ Աշխատավարձը «Գորիս» ՔԿՀ-ում առկա առաջատար մասնագետի հաստիքի համար (ամսական միանվագ դրամական պարգևատրումով) կազմում է  178 հազար 750 դրամ, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ի գլխավոր մասնագետների հաստիքի համար՝ 206 հազար 210 դրամ։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին՝ ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060 37 37 55։

 

Լուսանկարում՝ «Արմավիր» ՔԿՀ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter