HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական եկամուտների կոմիտեից ծառայողական 20 ավտոմեքենա վերցվեց

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Պետական եկամուտների կոմիտեից և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից վերցնել ծառայողական ավտոմեքենաներ։ Դրանք ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Մասնավորապես՝ ՊԵԿ-ից վերցվեց 20 ավտոմեքենա, իսկ նախարարությունից՝ 3։

Պետական եկամուտների կոմիտեն Կառավարությանը հայտնել է, որ ծառայողական ավտոմեքենաների շահագործման, տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման համար կատարվող ծախսերը կատարվում են կոմիտեին հատկացվող պետական բյուջեի միջոցների հաշվին: Սակայն կոմիտեն որոշել է ծառայողական ավտոմեքենաները կրճատել՝ դրանց շահագործման ծախսերը նվազեցնելու, պետական կառավարման համակարգի մարմինների ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացի շրջանակներում։ Կոմիտեն հավելել է նաև, որ դեռևս 2018 թվականի տարեվերջից սկսել էր ծառայողական ավտոմեքենաների կրճատման և օպտիմալացման գործընթաց, որի արդյունքում 2019 թվականի 1-ին կիսամյակում դուրս է գրվել 45 ծառայողական ավտոմեքենա:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ևս որոշել է կրճատել մեքենաների թիվը ֆինանսական միջոցները խնայելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter