HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ-ում հյուրընկալեց բուհերի ուսանողներին

Այսօր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունն Ազգային ժողովում հյուրընկալեց տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների 20-ից ավելի ուսանողների: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց ԱԺ-ում քաղաքական ընդդիմության դերի, առաքելության եւ ներկայացուցչության կարեւորությունը: Խոսվեց նորանկախ ՀՀ-ի անցած քսանամյա ուղու, քաղաքական ու քաղաքացիական օրակարգերում առկա մարտահրավերների եւ դրանց հաղթահարման մասին: Հովհաննիսյանը պատասխանեց երիտասարդներին հուզող տարբեր հարցերի, որոնք առնչվում էին ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը, Հայոց ցեղասպանությանն ու հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ ԵԺԿ-ին «Ժառանգություն» կուսակցության անդամակցությանը:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ քննարկում ՀՀ ընտրական գործընթացների եւ ընտրական համակարգում ձեւավորված արատավոր երեւույթների, ինչպես եւ քաղաքական ու քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտության մասին: Հանդիպման մասնակիցները հույս հայտնեցին, որ նմանօրինակ քննարկումները շարունակական կլինեն, ինչը հնարավորություն կընձեռի էապես մեծացնել քաղաքական գործընթացներում երիտասարդների ներգրավվածության աստիճանը:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter