
Ավստրալիայում հազարավոր ուղտեր կարող են սպանվել
Ավստրալիայում ապրում է մինչև մեկ միլիոն ուղտ: Ուղտերը հասել են հեռավոր գյուղեր, սնունդ փնտրելու համար, որտեղ բնակվում են տարածքի տեղաբնիկները: Խմելու ջրի աղբյուրների աղտոտման վտանգ կա:
«Դոյչե Վելե» գրում է, որ Ավստրալիայում հազարավոր ուղտերի սպառնում է ոչնչացման վտանգ՝ պատճառը ամիսներ շարունակ տևող երաշտն է, ինչն էլ նպաստում է ուժեղ հրդեհներին: Կենդանիները վտանգ են ներկայացնում հեռավոր այն գյուղերի համար, որտեղ ապրում են տեղաբնիկները, այս մասին երկրի իշխանությունները հայտնել են չորեքշաբթի օրը՝ հունվարի 8-ին:
Դիպուկահարները կենդանիներին կկրակեն ուղղաթիռներից: Միջոցառումները կիրականացվեն այն տարածքում, որտեղ բնակվում է 2300 տեղաբնիկ:
Ուղտերամակը այնտեղ է գնացել սնունդ որոնելու համար, ինչը հանգեցրել է խմելու ջրի աղբյուրների աղտոտմանը: Նախատեսված միջոցառումը կծառայի ոչ միայն տեղի բնակչությանը, այլև կենդանիներին պաշտպանելու համար, քանի որ ուղտերն արդեն սկսել են սատկել ծարավից, այս մասին նշել է Հարավային Ավստրալիայի շրջակա միջավայրի նախարարությունը: Միասապատ ուղտերը մայրցամաք եկել են 19-20-րդ դարերում:
Սոմալին ավստրալական իշխանություններին կոչ է անում ուղտերին ուղարկել Աֆրիկա։
Մինչդեռ Սոմալիի տասնյակ բնակիչներ սոցցանցերում Ավստրալիայի իշխանություններին կոչեր են անում ոչ թե ուղտերին սպանել, այլ փոխանցել Աֆրիկյան Հանրապետությանը: Ուղտի բուծումը դարեր շարունակ եղել է Սոմալիի ավանդական արդյունաբերության ճյուղերից մեկը:
Ավստրալիայի հրդեհների ծուխը հասել է Հարավային Ամերիկա։
Սեպտեմբեր ամսից Ավստրալիայում բռնկվում են անտառային հրդեհներ: Հրդեհների մեծ մասը դեռ դուրս են հրշեջների վերահսկողությունից: Արդեն այրվել է 8 միլիոն հեկտար, ինչը փոքր -ինչ պակաս է Ավստրիայի կամ Իռլանդիայի տարածքից: Հրդեհի տարածմանը նպաստում են բարձր ջերմաստիճանն և ուժեղ քամին: Կրակը ոչնչացրել է ավելի քան 1800 շենք: Մի շարք բնակավայրերում էլեկտրաէներգիա չկա: Հրդեհի հետևանքով զոհվել է 25 մարդ: Հրդեհների ծուխը տարածվել է ավելի քան 10 հազար կմ և հասել Հարավային Ամերիկայի ափեր:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ավստրալական մասնաճյուղը նշում է, որ կրակի հետևանքով կարող է ոչնչանալ մոտ 1,25 միլիարդ կենդանի, իսկ որոշ կենդանատեսակներ կարող են հայտնվել ոչնչացման եզրին: Բնապահպանները ասում են, որ տասնամյակներ կպահանջվեն այրված անտառների վերականգնման համար։
Աղբյուրը՝ «Դոյչե Վելե»
Պատրաստեց Անյա Սարկիսովան
Մեկնաբանել