HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արսեն Թորոսյան. «Ունենք երկու խնդիր՝ կանխարգելել մանկական և մայրական մահացությունը»

Այսօր՝ հունվարի 9-ին, տեղի ունեցավ Կառավարության այս տարվա առաջին նիստը, որից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ անդրադառնալով մանկական և մայրական մահացությանը։

«Ունենք երկու խնդիր՝ կանխարգելել մանկական և մայրական մահացությունը։ 2018 թվականին որոշվեց, որ ծնելիության ամենացածր շեմը լինելու է 150 ծնունդ։ Մի բացառություն կա՝ աշխարհագրական անհասանելիության դեպքում կարող ենք թույլ տալ, որ 150-ից ցածր լինի, օրինակ՝ Բերդում, Ճամբարակում և Մեղրիում, մնացած բոլոր դեպքերում հաշվարկվել են մոտակա ծննդատներ հասնելու թե՛ ժամանակը, թե՛ ճանապարհը»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նախարարը նաև նշեց, որ ծանր հղիության, ռիսկային ծնունդների դեպքում հղիներին խորհուրդ են տալիս շուտ հոսպիտալացվել, որպեսզի ծննդաբերությունը տեղի չունենա ցածր մակարդակի ծննդատանը, և ստիպված չլինեն նորածին երեխային տեղափոխել ավելի բարձր մակարդակի հիվանդանոց, ինչը հղի է անցանկալի հետևանքներով, քանի որ շատ կարճ ժամանակ ունեն կյանքը փրկելու համար։ Բոլոր բժշկական կենտրոններին հասանելի մոտ ծննդատներ կան, օրինակ՝ Մարալիկի դեպքում ամենամոտը Արթիկի բժշկական կենտրոնն է, Ծաղկահովիտի դեպքում՝ Ապարանի բժշկական կենտրոնը, Եղվարդի դեպքում՝ Երևանը։

«Եթե կա որևէ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է տարեկան 1000 վիրահատություն, և եթե կա մեկ այլ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է նմանատիպ 100 վիրահատություն, ապա միանշանակ է, որ 1000 վիրահատություն կատարող բժշկական կենտրոնում դրանք ավելի որակյալ են, մահացության դեպքերն ավելի քիչ են, հիվանդի՝ փրկվելու հավանականությունն ավելի մեծ է։ Նույնը ուղղակիորեն կիրառելի է ծննդաբերության դեպքում»,- նշեց նախարարը։

Խոսելով պարգևավճարների մասին՝ նախարարը հայտնեց, որ 2019 թվականի բյուջեում մի պարգևավճարային ֆոնդ է առաջացել բոլոր պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերում, որը տարբեր սկզբունքներով բաշխվում է բոլոր աշխատակիցներին, և Առողջապահության նախարարությունում ստանում են պարգևավճար անխտիր բոլոր աշխատակիցները՝ տարբեր չափաբաժիններով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter