HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության նախագիծը լրջորեն անհանգստացրել է համայնքների միությանը

Հայաստանի համայնքները լրջորեն մտահոգված են ՀՀ Ազգային ժողովին ներկայացված «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքի նախագծով, որի վերաբերյալ վերջին օրերին համայնքներից մտահոգիչ արձագանքներ են հնչում։

Բարձր գնահատելով և կիսելով նախագծի հեղինակների հետապնդած նպատակները, այնուամենայնիվ, այդ նպատակներին հասնելու օրենքի նախագծով առաջարկվող մեթոդները վիճելի են և էական ազդեցություն կարող են ունենալ համայնքների կենսագործունեության, բյուջետավորման գործընթացների, համայնքների ֆինանսական կարողությունների վրա։ Այս ամենից բացի՝ նախագծով անարդար և անհավասար նժարների վրա են բերվում բարեխիղճ և անբարեխիղճ հարկատուներին։

Օրենքի նախագծի ընդունումն առաջիկա տարիների համար էականորեն կարող է ազդել համայնքների կողմից հարկերի հավաքագրման ցուցանիշների վրա՝ առոչինչ դարձնելով համայնքների և կառավարության վերջին տարիների ջանքերն ու հաջողությունները համայնքների բյուջեների վարչարարության բարելավման ուղղությամբ։ Արտոնությունների կիրառումը վարակիչ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ հարկատուների շրջանում։

Բացի այդ, զգալիորեն կնվազեն համայնքների բյուջեների եկամուտները։ Ուստի նման նախաձեռնության գնալով պետությունը պետք է փոխհատուցի համայնքների բյուջեների եկամուտների կորուստները։ Մինչդեռ, օրենքի նախագծով արտոնություններն առաջարկվում է կիրառել համայնքների բյուջեների հաշվին։

Վերը նշվածները հաշվի առնելով, հուսով ենք, որ ՀՀ Կառավարությունը և ՀՀ Ազգային ժողովը ձեռնպահ կմանան առաջարկված նախագծի հապշտապ ընդունումից։

«Հայաստանի համայնքների միությունը» առաջիկա օրերին կանցկացնի նաև վարչության հատուկ նիստ՝ նախագծի վերաբերյալ իր պաշտոնական կարծիքը ձևակերպելու նպատակով։

«Հայաստանի համայնքների միության» հանրային կապերի բաժին

Մեկնաբանություններ (1)

Gevorg
Սովորաբար հարկեր չեն մուծում պետական չինովնիկներն ու օլիգարխները:Փաստորեն պարոն վարչապետն իր այս որոշումով պաշտպանում է հեոնց նրանց շահերը:Հասարակ խավը հիմնականում վճարում է հարկերը,որովհետև ավելի օրինապահ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter