HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անօթևանների ժամանակավոր կացարան Պաշտպանի աշխատակազմի այցի արդյունքները կուղարկվեն դատախազություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան այցի արդյունքների վերաբերելի մասը կուղարկվի դատախազություն՝ ստուգման նպատակով:

Ինչպես հայտնում է Պաշտպանի աշխատակազմը, դրանց առնչությամբ առկա է ստուգման անհրաժեշտություն, այդ թվում՝ կապված «Զինվոր» պիտակով ձմեռային գուլպաներ հայտնաբերելու հետ:

Հիշեցնենք, որ Պաշտպանի աշխատակազմը իրականացրել է չհայտարարված այց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան:

Կատարվել է կացարանի բնակելի տարածքի, սանիտարական և կոմունալ հարմարությունների, շահառուների խնամքի, բուժօգնության, սննդի տրամադրման, շահառուների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի ուսումնասիրություն:

Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ կացարանի աշխատակիցների և այնտեղ բնակվող շահառուների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter