HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանված զինվորի վիրավորված մայրը դիմել է ոստիկանապետին (վիդեո)

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

Դիմում

Պարոն Գասպարյան,

2012 թ. փետրվարի 23-ին Կառավարության շենքի դիմաց սպանված զինվորների ծնողների հետ կազմակերպել էինք բողոքի ակցիա, որի ժամանակ խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողները և «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը ուղևորվեցին դեպի նախագահական` պահանջելով բանակային գործերի դատաքննության թափանցիկության ապահովումը:

Ես` Ղարաբաղում սպանված զինվորի մայր Նանա Մուրադյանս, քիչ ուշացումով հասա նախագահական, մոտեցա դարպասներին, պարզեցի որդուս լուսանկարը, որպեսզի ճաղերից այն կողմ մեր երկրի նախագահը տեսնի և հիշի, որ ինքը 2011 թ.-ի հունվարի 27-ի իր տված խոստումները չի կատարել և ոչ մի զինվորի սպանության գործ չի բացահայտվել, մեղավորները չեն պատժվել: Այդ ժամանակ 4-5 ոստիկան մոտեցան ինձ և հրելով ասացին, որ փողոցն այն կողմ անցնեմ: Ես նրանց ասացի, որ հիմա կանցնեմ, միայն թող իմ որդու նկարը տեսնի Սերժ Սարգսյանը, որ հիշի մեզ ու իր տված խոստումները: Այդ ժամանակ ոստիկանները սկսեցին հրել ինձ: Երբ ես ասացի` դուք ո՞վ եք, որ ինձ հրում եք, նրանցից մի ոստիկան հարվածեց թևիս, որդուս նկարը ձեռքիցս խլեց ու ճմրթեց: Ես նրա ձեռքից քաշեցի որդուս նկարը. բարեբախտաբար նկարը շատ չէր ճմրթվել: Ես ոստիկանին ասացի, որ միգուցե իրեն կներեի ինձ հարվածելու, հրելու համար, բայց երբեք չեմ ների իմ սրբությունը, որդուս` Վալերի Մուրադյանի նկարը անարգելու, անխղճաբար ճմրթելու համար: Ես պահանջեցի մի քանի անգամ, որպեսզի այդ ոստիկանը ներկայանա, սակայն, նա չներկայացավ:

Այժմ ես դիմում եմ Ձեզ, որպեսզի պատժվի և գործից հեռացվի այն ոստիկանը, որը անարգել է որդուս հիշատակը:

Կից ներկայացնում եմ լուսանկարները, որում պատկերված է այդ ոստիկանը:

Ղարաբաղում խաղաղ պայմաններում սպանված զինվոր Վալերի Մուրադյանի մայր Նանա Մուրադյան 

25.02.2012


Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ավելացնեմ նաև հետևյալը. վիդեոում մայրերը ԼՐԻՎ ճիշտ են-դա նաև նրանից է,որ մահացած զինվորը ՊԵՏՈՒԹՅԱՆ վրա ՁՐԻ/ԷԺԱՆ է նստում: Ես արդեն մի անգամ գրել եմ. ՊԻՏԻ շուտափույթ ՕՐԵՆՔ ընդունել հետևալի վերաբերյալ. բանակում խաղաղ պայմաններում սպանված յուրաքանչյուր զինվորի համար ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ հարազատներին պիտի վճարի ասենք 100000 եվրո, իսկ հաշմանդամ դառձած զինվորի համար - 50000 եվրո: ՀԵՏԻՆ ԹՎՈՎ-28.01.1992-ից սկսած: Այս ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ փողի մի մասը պիտի պահել այն զորամասի սպաների աշխատավարձից, որում մահացել է զինվորը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նկարը ճմրթած ոստիկանին ոչ միայն պիտի հեռացնեն աշխատանքից,այլ նաև ՊԻՏԻ դատեն - որպես պետության դեմ ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏ կատարողի, քանի որ նա ՀԱՐՁԱԿՈՒՄ է կատարել ԵՐԿՐԻ պետականության ՍԻՄԲՈԼ ու երաշխիք հանդիասացող ԲԱՆԱԿՈՒՄ զոհված զինվորի ՀԻՇԱՏԱԿԻՆ: Սա ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԵԾ հանցագործություն է, որի համար շատ երկրներում ՇԱՏ ԽԻՍՏ պատիժներ են սահմանված: Տեռորիստական ակտը միայն զինված հարձակումը ՉԷ:............................................................. Իսկ ինչ վերաբերում է բուն բանակին. այս էլ որերորդ անգամ կրկնեմ - բանակի շտաբի պետին ( որին էլ նշանակում է երկրի նախագահը) ու Պ.Նախարարին ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ բանակում ՍՏՐՈՒԿՏՈՒՐԱՅԻՆ ՆԵՐՔԻՆ ԷՖԵԿՏԻՎ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ մտցնել/պահել: Վառ ապացույցը- ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ մահացած զինվորները: Իսկ զոհված/սպանված զինվորների ԿԱՍԿԱԾԵԼԻ ու ՄՈՒԹ հետաքննությունները/դատերը ՊԱՐԶ նշանակում է մի այլ բան . բանակում ՊՂՏՈՐ ՋՐՈՒՄ ՁՈՒԿ ԵՆ ՈՐՍՈՒՄ ու սա իրեց ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ՄԱՐՍԵԼ:.................................. Ելքը բանակի ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ է: Եթե այսպես շարունակվի, բանակում իրավիճակը (ներսից) ՍԱՐՍԱՓԵԼԻ ԿԵՐՊՈՎ պայթելու է, քանի որ կուտակված նեգատիվ էներգիաներին ՕՐԻՆԱԿԱՆ ելք ՉԻ տրվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter