
ՊԲ հրամանատարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զորամասերից մեկը
Հունվարի 9-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն այցելել է հանրապետության հարավ-արևելյան հատվածում տեղակայված, մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զորամասերից մեկը և մասնակցել զորամասի հրետանային ստորաբաժանումներից մեկի զորանոցի բացման արարողությանը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ բանակի հրամանատարը, Ամանորի և Սուրբ ծննդյան տոնների կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին նշել է, որ պաշտպանության բանակում այսուհետ ևս շարունակվելու են լայն թափով ընթանալ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման և զորանոցների բարեկարգման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել