HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿՀ-ներում աշխատող բժիշկների սոցիալական երաշխիքները․ քննարկում

«Հետք»-ը շարունակում է «Փակ հաստատություններում մարդու իրավունքները» թեմայով քննարկումների շարքը: նախորդ տարվա սեպտեմբերից գործում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որով դադարեցվել է քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժինների գործունեությունը: Կրճատվել են քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի բոլոր հաստիքային միավորները: Ըստ արդարադատության նախարարության՝ ՊՈԱԿ-ի ստեղծմամբ, սակայն, ապահովվել է բժշկական անձնակազմի մասնագիտական անկախությունը, բարձրացվել է ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերի սահմանաչափերը, և ստեղծվել են նրանց համար աշխատանքային ավելի գրավիչ և բարենպաստ պայմաններ:

Խնդիրը քննարկում են իրավապաշտպան Ռոբերտ Ռևազյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Կամո Մանուկյանը, Քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ Արայիկ Հակոբյանը և թեման ուսումնասիրած լրագրող Գրիշա Բալասանյանը:

Հաղորդումը պատրաստվել է Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և Հանրային լրագրության ակումբի տեսակետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter