HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ–ն հրավիրում է աշխատանքի

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում իրականացվում է հաստիքների համալրման գործընթաց: Համալրման նպատակով պահանջվում են հետևյալ ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետներ՝

• Էներգետիկա և միջուկային անվտանգություն,
• Գյուղատնտեսություն և սննդի անվտանգություն,
• Պետական գնումներ,
• Առողջապահություն, սոցիալական ապահովություն, բնապահպանություն, քաղաքաշինություն և տարածքային կառավարում,
• Ֆինանսա-տնտեսական, հաշվապահական հաշվառում և աուդիտ,
• Հարկային և մաքսային,
• Տնտեսական անվտանգություն: 

Օպերատիվ աշխատակիցների համար նախատեսված հաստիքները  համալրելու համար կարող է դիմել՝ մինչև 30 տարեկան այն ՀՀ քաղաքացին, ով՝

1. Ունի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան:
2. Անցել է պարտադիր զինվորական ծառայություն՝ բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և բարձրագույն  ուսումնական հաստատություն ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննություններ, ինչպես նաև` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում նշված և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց:
3. Տիրապետում է հայերենին:
4. Ֆիզիկական պատրաստականությամբ, մասնագիտական որակներով, առողջական վիճակով, բարոյական հատկանիշներով համապատասխանում է ազգային անվտանգության ծառայողին ներկայացվող պահանջներին:

Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:

ՀՀ ԱԱԾ-ում աշխատանքի չի կարող ընդունվել այն քաղաքացին, ով՝
1. Դատական կարգով ճանաչվել է անմեղսունակ:
2. Դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում  պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
3. Դատապարտվել է հանցագործություն կատարելու համար:
4. Չի համապատասխանում «Ազգային անվտանգության մարմիններում ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: 

Թափուր հաստիքները համալրելու համար  թեկնածուները կարող են ներկայացնել դիմում ՀՀ ԱԱԾ (հասցե՝ ք. Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104):
Մանրամասների համար կարող եք զանգահարել 015562735, 010589089 հեռախոսահամարներով:

Մեկնաբանություններ (19)

Արման
Ունեմ իրավաբանական կրթություն երկար տարիներ ծառայել եմ իրավապահ համակարգում ինչպես նաեվ ունեմ օպերատիվ ծառայության փորձ, կցանկանաի կրկին աշխատել
Մարիամ Փաշայան
Բաևր Ձեզ, ես ունեմ Իրավաբանական կրթություն, ավարտել եմ Եվրոպական ակադեմիան, 077809776
Boris
ashxatanq Բարեվ ձեզ ունեմ բարձրագույն կրթություն 28 տարեկան եմ ցանկանում եմ աշխատել 099033101
Գեվորգ
Բարև ձեզ ես 27 տարեկանեմ անցել եմ պարտադիր զինվորական ծառայությունը մասնակցելեմ 40ուն ու 44 օրյա պատերազմի կրթուցյունս միջնակարկ ինջպես դիմում գրեմ
Gevorg
Բարև ձեզ ես անցել եմ պարտադիր զինվորական ծառայությունը մասնակցելեմ 40ուն ու 44 օրյա պատերազմի կրթուցյունս միջնակարկ ինջպես դիմում գրեմ
Գայանե
Բարև ձեզ, ես 45տարեկանեմ ինչ աշխատանք կառաջարկեք,ցանկանում եմ աշխատել,բայց դիպլոմ չունեմ
Արգիշտի Խամոյան
Բարև ձեզ ես անցել եմ պարտադիր զինվորական ծառայությունը ունեմ բարձրագույն կրթություն 26տարեկան եմ ցանկանում եմ աշխատել
Արսեն
Անցելեմ զինվորական ծառայություն 32Տարեկանեմ Ապրումեմ Ք.Ենևանում
Grigor
Բարեվ ձեզ, ես Գրիգոր Մանվելյաննեմ 23 տարեկան, ավարտելեմ ԵՊՀ արեվելագիտության ֆակուլտետի թյուրքագիտություն բաժինը։Անցելեմ պարտադիր զինվորական ծառայություն։ Ինչպես կարողեմ դիմել աշխատանքի համար։՞՞
ՀՈՎԱՍԱՓ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
բարեվ ձեզ, ես 28 տարեկան եմ, 8 տարի աշխատել եմ պայմանագրային զինծառայող, անցել եմ մի քանի տեսակի վերապատրաստումնոր, ու հիմա շատ կուզոնայի աշխատել ԱԱԾ ում։ կասեիք՞ տվյալներս համապատասխանում են՞ ծառայության անցնելու համար՞։
Սուրեն Արսենյան
Ես`Սուրեն Արսենյանս ավարտել հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տրանսպորտի ֆակուլտետը և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանը :երկու տարի է ծառայել եմ Արցախի Հանրապետությունում դասակի հրամանատար պաշտոնում, զորացրվել եմ որպես ավագ լեյտենանտ:Գրանցման վայրս և բնակության վայրս ք.Աշտարակ գյուղ Բյուրականն է:Ցանկանում եմ աշխատել ՀՀ ազգային անվտանգությունում,հեռ.043979893:
Արման
Եթե խնդրեմ կասեք ինչպես կարող եմ ռեզյումե ուղարկել աշխատանք ընդունվելու համար
Հայկ
ինչպես կարող եմ դիմել աշխատանքի համար՞
Տիգրան
Բարեվ ձեզ խնդրում եմմիհատ դիմումի ձեվ կուղարկեք
Արթուր Միքայելյան Աբգարի
Ես`Արթուր Միքյելյանս ավարտել Երևանի մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը:Չորս տարի է աշխատում եմ ք.Գորիսի միջնակարգ դպրոցում,որպես պատմության ուսուցիչ:Գրանցման վայրս ԼՂՀ-ն է,սակայն այնտեղ երբևիցէ չեմ բնակվել այնտեղ.մշտական բնակության վայրս ք.Գորիսի գյուղ Խոզնավարն է,որտեղ և աշխատում եմ:Ծառայել եմ ՀՀ զինված ուժերում,պարգևատրվել եմ <<Հայոց բանակի գերազանցիկ>> կրծքանշանով,զորացրվել եմ որպես ավագ սերժանտ:Ցանկանում եմ աշխատել ՀՀ ազգային անվտանգությունում,հեռ.094-033-424:
Հայկ
ինչպես կարող եմ Ռեզյումե ուղարկել ԱԱԾ
Դավիթ
Բարև ձեզ ես 30 տարեկան եմզինկոմիսարիատի կողմից մասնակեցել եմ զինվորական պատրաստության դասերի ստացել եմ ծառայողական բնութագիր որում նշվածա արժանիյա առաջին սպայական կոչմանը վարձիս պատջառով դուրսեմ մնացել համալսարանիցմի կուրս հետեմ ընկել բայց եթե ընդունեք աշխատանքի կվերականգնեմ այդ մեկ տարին կավարտեմ իրավաբանական ֆակուլտետի 4 կուրսեմ աշխատել եմ անգամ անվտանգության ծառայության պետի տեղակալ առողջական ոչմի խնդիր չունեմ բարձագույուն բժշկական կամիսիաներն անցելեմ ճանաչելեն պիտանի ծառայության համար սա իմ հեռախոսահամարնա կարողեք զանգահարել 094554449
Ալբերտ
ինչպես կարող ենք դիմել՞
Կարեն
Բարեվ ձեզ խնդրում եմ միհատ դիմումի ձեվ կուղարկեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter