HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ-ում անցկացվեց հերթական «Բաց դասը»

Փետրվարի 27-ին Ազգային ժողովի հերթական նիստին մասնակցեցին նաեւ Գյումրիի Վազգեն Ա-ի անվան թիվ 27 միջնակարգ դպրոցի աշակերտներ եւ ուսուցիչներ, ովքեր խորհրդարան էին այցելել «Բաց դաս» ծրագրի շրջանակներում: Աշակերտներն այնուհետեւ հանդիպում ունեցան ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Անահիտ Բախշյանը:

Ողջունելով աշակերտների այցը խորհրդարան` ԱԺ փոխնախագահը ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքը, լիազորությունները եւ գործառույթները, ԱԺ մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերը, օրենսդրական գործունեության առանձնահատկությունները:

Սամվել Բալասանյանը պատասխանեց աշակերտների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին կրթական ոլորտի բարեփոխումներին` մասնավորապես 12-ամյա կրթական համակարգին անցնելուն:

Հանդիպման վերջում ԱԺ փոխնախագահը կոչ արեց աշակերտներին լավ սովորել եւ ընտրած ոլորտում դառնալ լավ մասնագետներ:

Հանդիպումն ավարտվեց խորհրդարանի նիստերի դահլիճում ավանդական դարձած լուսանկարահանմամբ: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter