HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը շարունակում է աշխատանքը

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին հերթական նիստն է անցկացրել ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը:

Պաշտպանության նախարարի հրամանով կազմավորված հանձնաժողովն արդեն քննել է ավելի քան 70 դիմում-բողոք, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան միջնորդագրերն ուղարկել զորակոչային մարմիններին: Դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են երիտասարդների առողջական վիճակի հետազոտման և գնահատման, լրացուցիչ փորձաքննության հարցերին՝ զինծառայության պիտանիության կամ տարկետում տրամադրելու մասին եզրակացությունը վերանայելու նպատակով:

Ձմեռային զորակոչի շրջանակում քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում՝ Մոսկովյան 5 հասցեում:

Զորակոչի գործընթացի թափանցիկութունն ու օրինականությունն ապահովելու, քաղաքացիների դիմում-բողոքներում բարձրացված հարցերը արագ լուծելու նպատակով ստեղծված հանձնաժողովը կգործի մինչև զորակոչի ավարտը՝  քաղաքացիներին ընձեռելով իրենց հուզող հարցերի լուծմանը հետամուտ լինելու գործուն հնարավորություն:

Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter