HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Apple»-ը մեղադրվում է «խելացի» ժամացույցների տեխնոլոգիայի գողության մեջ

«Rbc.ru»-ի հաղորդմամբ, «Masimo» ընկերությունը դատի է տվել «Apple»-ին՝ մեղադրելով նրան «Apple Watch» խելացի ժամացույցներում՝ իր առողջության մոնիտորինգի տեխնոլոգիայի անօրինական օգտագործման մեջ: Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը:

Գործակալության տվյալներով՝ Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանում ներկայացրած դատական հայցում հայցվորը պնդում է, որ «Apple»-ն օգտագործում էր «Masimo»-ի և նրա «դստեր» «Cercacor Laboratories»-ի կողմից թողարկված տասը արտոնագրերով պաշտպանված տեխնոլոգիան: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նաև տեխնոլոգիաների ոչ ինվազիվ մոնիտորինգի՝ արյան մեջ թթվածնի մակարդակի և սրտի հաճախությանը հետևելուն։

Հայցվորը պնդում է, որ «Apple»-ն ավելի շուտ առաջարկել էր համաձայնության գալ համագործակցության համար, բայց ի վերջո խափանել է բանակցությունները և հասանելիություն ունեցել իրենց գաղտնիքներին՝ իր կողմը գրավելով «Masimo»-ի և «Cercacor»-ի հիմնական աշխատակիցներին։

2019 թվականի դեկտեմբերի վերջին «Apple»-ի դեմ դատական գործ էր հարուցել սրտաբան Ժեզեֆ Վիզելը, որն ընկերությանը մեղադրում էր իր հեղինակային իրավունքի խախտման մեջ: Բժիշկը պնդում է, որ «Apple Watch»-ում ապօրինի օգտագործվում է իր արտոնագրած զարկերակային չափման մեթոդը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter