
«Դալմա» առևտրի կենտրոնը սպասում է սարքավորումների միջոցով ստացված հետազոտության արդյունքներին
«Դալմա» առևտրի կենտրոնը հայտարարություն է տարածել.
«Հունվարի 9-ին տեղի ունեցած տարհանման պատճառները պարզելու նպատակով ԱԻՆ-ի կողմից շարունակվում են իրականացվել աշխատանքներ Դալմա Գարդեն մոլի տարածքում:
Ըստ ԱԻՆ-ի՝ ցնցման պատճառ կարող են եղած լինել հարակից տարածքում այդ ժամանակահատվածում կատարվող շինարարական կամ այլ մեխանիկական աշխատանքները, ինչպես նաև օդափոխության մասնակի խափանումը:
ԱԻՆ-ը նշում է, որ անհանգստանալու լուրջ պատճառ չկա:
Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին և սպասում ենք սարքավորումների միջոցով ստացված հետազոտության արդյունքներին:
Շնորհակալություն ենք հայտնում համբերության և Դալմա Գարդեն մոլի կողքին լինելու համար»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել