
500 վերելակ կփոխարինվի նորերով 2020-ին. քաղաքապետարանը հնգապատկել է փոխարինվող վերելակների թիվը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման լավ արդյունքների և գնումերից առաջացած տնտեսումների շնորհիվ որոշել է վերանայել վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները։
Այդպիսով, այս տարի համայնքի միջոցներով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրվի 500 նոր վերելակ։
«Փոխարինման աշխատանքների ընթացքում հաշվի կառնենք մինչ այժմ 20 վերելակի փոխարինման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու առանձնահատկությունները։
Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը»,- նշում է Հայկ Մարությանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել