HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի նախագծի փոփոխությունները դրական եզրակացություն են ստացել

Շրջական միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի ներկայացրած` հանքավայրի ստորգետնյա եղանակով մշակման նախագծի փոփոխություններին: Այդ մասին տեղեկանում ենք նախարարության կայքից:

Հիշեցնենք` փոփոխությունները հիմնականում ներառում էին ստորգետնյա հանքում հանքաքարի փխրեցման, պոկման, հանման գործընթացները, օդափոխության համակարգի արդիականացումը և հանքից դուրս եկող ֆիլտրացիոն ջրերի մաքրման ավազանը:

Շրջակա միջավայրի նախարարության եզրակացությունն արձանագրել է, որ հաշվի են առնվել ՇՄՆ ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունները և դիտողությունները: Հանրության կողմից ներկայացված դիտողությունները պարզաբանվել են աշխատանքային քննարկումների ընթացքում:

Եզրակացությամբ նաև հաստատվել է, որ արտադրողականության (600.0 հազար տ/տարի) փոփոխություն այս նախագծի շրջանակներում չի նախատեսվում, լեռնահատկացման սահմաններից դուրս նոր տարածքներ չեն օտարվելու: Նախատեսված միջոցառումները շրջակա միջավայրի վրա նոր ազդեցություններ չեն առաջացնելու, դրանց նախատեսումը միտված է ստորգետնյա հանքավայրում աշխատանքային պայմանների և անվտանգության ապահովմանը, հանքային ջրերի վրա ազդեցությունների կառավարմանը:

Այդուհանդերձ, դրական եզրակացությունը տրամադրվել է փորձաքննական պահանջների առաջադրմամբ: Մասնավորապես, իրականացնել մթնոլորտային արտանետումների կոնցենտրացիաների հաշվարկները` քամո վտանգավոր 16 մ/վրկ արագությամբ, միաժամանակ գործունեության ընթացքում իրականացվող շրջակա միջավայրի բաղադրիչների` ջրի, օդի,, հողի, կենդանական և բուսական աշխարհի, ինչպես նաև մակերևութային և լեռնային ապարների տեղաշարժի մոնիթորինգի արդյունքները, հետնախագծային վերլուծության ծրագիրը, համապատասխան պահանջի դեպքում պետք է տրամադրվեն պետական շահագրգիռ մարմիններին և հանրությանը: Մոնիթորինգի արդյունքների չբավարարման դեպքում անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ միջոցառումներ` պարտադիր պահպանելով բնապահպանական, կառուցման և շահագործման հետ կապված բոլոր նորմերը:

Փորձաքննական մյուս պահանջն այն է, որ հողերի մակերևույթի կայունության մշտադիտարկումների արդյունքների ամփոփումից հետո, մինչև Ընդերքի մասին օրենսգրքով ամրագրված ժամկետի լրանալը, անհրաժեշտ է լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման թափոնների և թափոնների օբյեկտների կառավարման պլանը, դրանով նախատեսված միջոցառումների իրականացման ֆինանսական երաշխիքները:

Վերջին պահանջը վերաբերում է Գեղանուշի պոչամբարին, այն է` պոչամբարի ամրակայման նախագծի մշակման և դրա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացքում անհրաժեշտ է իրականացնել հաշվարկված փակման ծախսերի փաստաթուղթ` համապատասխան հիմնավորումներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter