HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձոր քաղաքի շենքերից մեկի հրդեհը մարվել է. կա տուժած

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 10-ին` ժամը 17:40-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 14 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և օպերատիվ խումբը:

Փրկարարները ծխապատ գոտուց տարհանել են 10 բնակչի, որից 8-ին՝ ավտոսանդուղքի միջոցով: Միլենա Ա.-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 19:29-ին:

Այրվել է Ուսանողական փողոցի թիվ 14 հանրակացարանի 4-րդ հարկի սենյակներից մեկը (մոտ 12 քմ)՝ ամբողջ գույքով, իսկ թվով 13 սենյակների դռները՝ ջերմահարվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter