HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում,  նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ Ջալալյանի և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է նախարարի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Մեր երկրի ամենազգայուն խնդիրներից մեկը դատական համակարգի կայացումն է: Այս խնդիրը միայն ձեզնից կախված չէ, բայց դուք կարևոր ներդրում եք ունենալու, որովհետև քաղաքացիների համար դատարանը վերացական չէ: Դուք օրենքի և Սահմանադրության էությունն ու դեմքն եք»,- ասել է նա:

Ա․ Սարգսյանը նորանշանակ դատավորներին հորդորել է մշտապես հավատարիմ մնալ Սահմանադրությանն ու օրենքներին. «Անգամ ամենափոքր, գուցե՝ թվացյալ ոչ այնքան կարևոր գործը քննելիս մի՛ մտածեք, որ այդ խնդիրը կարևոր չէ: Քաղաքացիները պետք է վստահություն ունենան, որ իրոք արդար լուծում է տրվել՝ օրենքին և Սահմանադրությանը համապատասխան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter