HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախատեսվում է ԴԱՀԿ ծառայության շենքը ներառել պետական պահպանության ենթակա շենքերի ցանկում

Արդարադատության նախարարությունը նախատեսում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքը ներառել ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի ցանկում։ Նշենք, որ այն գնվում է Հալաբյան 41ա հասցեում։

Նման նախագիծ է Արդարադատության նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։

Նախարարության հաղորդմամբ՝ վարչական շենքում աշխատում է շուրջ 400 աշխատակից, ծառայություն են այցելում նաև բազմաթիվ քաղաքացիներ, շենքի առաջին հարկում գործում է արագ սպասարկման գրասենյակ, որտեղ կատարվում են վճարումներ պարտապանների կողմից (օրական սպասարկվում է մոտ 250 քաղաքացի, գանձված գումարը երբեմն գերազանցում է 10 մլն դրամը): Սակայն շենքը ներառված չէ պետական պահպանության շենքերի ցանկում, եւ դրա պահպանությունը կատարվում է ծառայության արտաբյուջետային միջոցների հաշվին:

Նախարարությունը քննարկման ներկայացված նախագծում նշել է, որ մինչ 2016 թ․ Արդարադատության նախարարության՝ Հալաբյան 41ա հասցեից Վազգեն Սարգսյան 3/8 հասցե տեղափոխվելը, շենքի պահնորդական ծառայությունն իրականացվել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից:

Արդարադատության նախարարության տեղափոխվելուց շենքի պահպանությունը (որը ևս ընդգրկված է Արդարադատության նախարարության հաշվեկշռում) ապահովվել է ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին։ Ծառայությունների մատուցման պայմանագրով՝ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցները հսկողություն են իրականացրել շենքում։

Սակայն 2019թ.-ի հոկտեմբերին ընդունվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ Հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդում առկա արտաբյուջետային միջոցները պետք է մուտքագրվեն պետական բյուջե:

«Այսպիսով, ծառայության վարչական շենքի պահպանության համար ծախսերը չի կարող կատարվել նախկինում գործող կարգով և պետք է արդեն իրականացվի պետական բյուջե մուտքագրվող միջոցների հաշվին»,-ընդգծել է Արդարադատության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter