
Վահրամ Կաժոյանը նշանակվել է Կամբոջայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը, համատեղության կարգով, նշանակվել Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ): Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։
Լուսանկարը՝ panorama.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել