HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուրին

Օմանի Սուլթանության սուլթան Կաբուս բին Սաիդի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուրին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Օմանի Սուլթանության սուլթան Կաբուս բին Սաիդին այն առաջնորդներից էր, ով իր իմաստուն ու հավասարակշռված գործունեությամբ ջանք չի խնայել տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ:

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, ընտանիքի անդամներին և Օմանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ոգու արիություն ու համբերություն»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter