HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սուրբ Աստվածամայր»-ի մեղավորները պատժվել են

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ մայիսի 3-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վիրաբուժական և վիրահատական բաժանմունքներում աշխատակիցների կողմից թույլ տրված բացթողումների և սխալների հետևանքով անհիմն վիրահատական միջամտություն կատարելու համար   աշխատանքից ազատվել են մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ռ. Անտոնյանը, վիրահատարանի բաժանմունքի վարիչ անեսթեզիոլոգ Մ. Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ե. Մաթևոսյանը և վիրահատարանի բուժքույր անեսթեզիստ Վ. Հայրապետյանը:

Բժշկական կենտրոնի տնօրեն Ն. Դալլաքյանին հայտարարվել է խիստ նկատողություն և առաջարկվել է քննարկել հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:

Խիստ նկատողություն է հայտարարվել բուժգծով փոխտնօրեն Լ. Գրիգորյանին,  մանկության գծով օգնական Ա.Հարությունյանին և մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ա. Գևորգյանին:

Մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ա. Կարապետյանը և մանկական վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր Ա. Հարությունյանն ազատվել են զբաղեցրած պաշտոնից` թողնելով աշխատելու Ա. Կարապետյանին որպես վիրաբույժ և Ա. Հարությունյանին որպես բուժքույր:

Քաղաքապետի հանձնարարությամբ բժշկական կենտրոնում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ Ախուրյանի բնակիչ 2006թ. ծնված Նարեկ Դանիելյանը 2008թ.-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում» թոքի վիրահատության է ենթարկվել, որին ծնողներն իրենց նախաձեռնությամբ բերել են բժշկական կենտրոն` ներկա առողջական վիճակը գնահատելու:

Միևնույն ժամանակ  վիրահատության է նախապատրաստվել 2004թ. ծնված Էջմիածնի բնակիչ Գևորգ Մովսիսյանը:

Բուժանձնակազմի անփութության հետևանքով վիրահատարան է տեղափոխվել ոչ թե Գևորգ Մովսիսյանը, այլ  Նարեկ Դանիելյանը, ում և նախապատրաստել են վիրահատության և շատ արագ կասեցրել: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter