HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Գյումրիում հացը թանկացել է

Գյումրիում վերջին 2 օրերին հացը թանկացել է 20 դրամով. 110 դրամանոց հացն այժմ վաճառակետերում արժե 130 դրամ: Հացի փռերից խանութներին դեռ ուրբաթ են տեղեկացրել, որ ալյուրի թանկացման պատճառով հացը թանկ են հանձնելու խանութներին:

Ալյուրի թանկացում իրոք կա. 50 կգ-անոց 1 պարկը թանկացել է 600-700 դրամով: Ինչո՞ւ է թանկացել ալյուրը՝ դեռ տեղեկություն չկա: Հացթուխ ընկերությունները միայն ասում են՝ երբ կէժանանա ալյուրը, այդ ժամանակ էլ հացը կվաճառվի հին գնով:

«Հացը 130 դրամ է, վաղվանից նաև բուլկին ու կարկանդակը կթանկանան»,- ասաց Գյումրու խանութներից մեկի վաճառող Մարինե Սահակյանը:

Հացի փռերում վստահեցնում են, որ ալյուրի մեծածախ գինը Գյումրիում շեշտակի աճել է, և հացթուխները ստիպված են եղել թանկացնել հացը: «Մենք ինչ էնենք, ալյուրը հիմի թանկ ենք առնում, ու եթե հացը չթանկացնենք, մենք կտուժենք: Կզարմանամ, կըսեին, թե էս տարի ցորենն ու ալյուրը շատ են, ու բդի էժան էղնի, ինչի համար հակառակը կեղնի, գյուղնախարարը կհայտարարեր, որ ժողովուրդն էս տարի էժան հաց բդի գնե, կտրուկ կիջնեն գները, փաստացի հակառակն էղավ»,- ասաց հացթուխ Վարդան Խաչատրյանը:

Ըստ գյումրեցիների՝ վերջին 2 օրերին, հացի թանկացմանը զուգահեռ, շատերը հիմա քիչ են հաց գնում: «Առաջ թե 6 հոգու համար 6 հատ հաց կառնեի, հիմա 4 հատ ենք դարձրել, ես ոչ կաշխատիմ, ոչ էլ... օրական էդքան փող ինձ ուր ա, որ մենակ հացին 800 դրամ տամ, էս ինչ երկիր դառան, խայտառակություն է»,- սրտնեղել էր 45-ամյա Գոհար Սահակյանը:

Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը երեկ մի շարք ԶԼՄ-ներով կտրականապես հերքել է հացի թանկացման փաստը: Փաստորեն, փոխմարզպետը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում մարզկենտրոնում: Ի դեպ, Հայաստանում հացը թանկացել է միայն Գյումրիում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter