HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». ընտրակեղծիքների դեմ պայքարի նոր առաջարկ՝ ըստ ՀՅԴ-ի

Երեկ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Քաղաքագետների միությունում ներկայացրեց ընտրակեղծիքների դեմ պայքարի նոր առաջարկ: Տեսնելով, որ 2000 միջազգային դիտորդ չի գալու Հայաստան՝ ՀՅԴ-ն պատրաստվում է ստեղծել «Արդար ընտրությունների կամավորական շարժում»:

Ըստ Հրանտ Մարգարյանի՝ ընտրվելու են «օրենք հասկացող, խելքը գլխին, քաջ, համարձակ և անշահախնդիր» մարդիկ: Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս են ընտրելու կամավորներին և խուսափելու «ծպտյալներից»՝ պարոն Մարգարյանը պատասխանեց. «Պետք է արձանագրվեն, դրանից հետո նայած ով ինչ տեսակ աշխատանքի ավելի ընդունակ է՝ համապատասխան պատրաստություն պետք է տեսնեն, և նաև պետք է մեր սիստեմով գտնենք, այսպես ասած, «ծպտյալներին»:

Ըստ Հրանտ Մարգարյանի՝ ընտրությունները կարող են արդար լինել, եթե դա պարտադրվի այս իշխանությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter