HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Գյումրի քաղաքում. ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 02:13-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Արթուր Ղ.-ն (ծնված 1991 թ.) և ուղևոր Անի Մ.-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:29-ին, մարվել՝ 02:57-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter