HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը աչքի վիրահատության է ենթարկվել

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկի դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցում։

Ըստ դիմողի՝ հետազոտվել է, սակայն անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու համար չունի բավարար ֆինանսական միջոցներ, ինչի հետևանքով վիրահատությունը չի իրականացվում: Նա խնդրել է Պաշտպանի աջակցությունն իրեն անհրաժեշտ վիրահատությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպելու հարցում: Այս մասին հայտնում է ՄԻՊ հանրային կապերի բաժինը:

Բողոքի քննարկման շրջանակում գրություն է հասցեագրվել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն:

Քրեակատարողական ծառայությունը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ դիմել է Առողջապահության նախարարություն դատապարտյալի վիրահատական բուժումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպելու համար: Արդյունքում դատապարտյալը ենթարկվել է աչքի վիրահատության։

Հետվիրահատական շրջանում քաղաքացու առողջական վիճակը ևս գտնվել է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։

Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ հետվիրահատական շրջանում դատապարտյալը երկու անգամ տեղափոխվել է կլինիկա՝ խորհրդատվություն ստանալու և հետազոտությունների ենթարկվելու նպատակով, գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հսկողության ներքո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter