HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». զուգադիպություն. ՀՀԿ-ի համար «չաշխատողները» հայտնվում են ոստիկանությունում

Բավականին լարված է նախընտրական մթնոլորտը Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Այստեղ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալու հայտ է ներկայացրել ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի «մարդը»: Խոսքը ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանի՝ Չախկալի մասին է:

Այս վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ-ական Արայիկ Քոթանջյանը վաղուց հակասություններ ունի Միհրան Պողոսյանի և նրա հովանավորյալի հետ, ուստի այս օրերին հրապարակային հայտարարում է, թե «կաշխատի» ցանկացած թեկնածուի օգտին, բայց չի պատրաստվում «սատարման» երեկոներ կազմակերպել Չախկալի համար:

Այս խոսակցությունների մասին տեղեկացել է նաև Միհրան Պողոսյանը, որը իրավիճակը հասկանալու համար նախաձեռնել է մի ամբողջ «ռազբորկաների» շարք համայնքի «քաղաքականապես հասուն» հատվածի հետ: Մասնավորապես, Արայիկ Քոթանջյանին վերջինս հասկացրել է, որ թաղապետին չի կարող օգնության հասնել որևէ կլան, այդ թվում՝ ապարանյանը, և Պողոսյանն ինչպես ցանկանա, այդպես էլ կլինի համայնքում:

Քոթանջյանը, բնականաբար, չի թաքցրել իր մտադրությունները՝ հայտարարելով, որ ինքն է որոշելու՝ ում համար ինչ չափով աշխատի: Զրուցակիցները կոնսենսուսի չեն եկել, որից հետո համայնքում սկսվել է «մենթական տեռորը»:

Միհրան Պողոսյանի և Արթուր Ստեփանյանի կողմնակիցները համայնքի աշխույժ երիտասարդներին, որոնք չեն «աշխատում» ՀՀԿ-ի հետ, կանչել և գայթակղիչ առաջարկներ են ներկայացրել. ոմանց գումար են խոստացել, ոմանց էլ ասել են, թե կարող են լավ աշխատանքով ապահովել:

Նրանց, ովքեր չեն համաձայնել ընդունել «աշխատանքի հրավերը», խոսակցության այլ հարթություն են տարել՝ շոշափելով արժանապատվության և ուժային կառույցների հետ խնդիրներ ունենալու հնարավորությունը:

Արդյունքում, ուշ երեկոյան այդ համայնքում որոշակի հեղինակություն ունեցող տղաներից մեկը՝ Տու մականվամբ, հրավիրվել է ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն՝ զրույցի: Մի քանի ժամ 6-րդ վարչությունում պահվելուց հետո վերոնշյալ անձը «ազատ է արձակվել»:

Ոստիկանությունում «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքացուն հորդրել են չխառնվել քաղաքականությանը, այլապես հնարավոր է՝ այլ «սանկցիաներ» հետևեն: Բաժին տարվածը այն անձնացից մեկն է, ով հրաժարվել է «աշխատել» ՀՀԿ-ի օգտին:

Մեկնաբանություններ (1)

Vardan
HARKAVOR E HAMAKENTRONACMAN CHAMBAR BACEK,,,OVKER DEM EN HANRAPETAKANIN TANEL CHAMBAR

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter