HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Փետրվարից Լարսի անցակետում Հայաստանը, ամենայն հավանականությամբ, ներկայացուցիչ կունենա

Լարսի անցակետում Հայաստանի ներկայացուցչի թեկնածությունը ներկայացվել է Կառավարություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

«Արդեն ունենք Արտգործնախարարության տեսակետը։ Կարծում եմ՝ հունվարին կլինի նշանակումը և փետրվարին արդեն կունենանք մեր ներկայացուցիչը Լարսի անցակետում»,- նշեց ՊԵԿ նախագահը։

Ըստ նրա՝ գործնականում ռուս գործընկերների հետ որևէ խնդիր չկա։ «Ամեն դեպքի համար, երբ կոնկրետ իրավիճակ է ստեղծվում և պարզաբանման, միջամտության կարիք է լինում, համագործակցության տարբեր մակարդակներում մենք կարողանում ենք մեր գործընկերների հետ աշխատել և բոլոր խնդիրները կարգավորել։ Բայց առանց ներկայացուցիչ դա ավելի շատ ջանք է պահանջում։ Եղել են գործնական մի քանի դեպքեր, որոնց մենք միջամտել ենք։ Եվ ի պատիվ մեր ռուս գործընկերի՝ իրենք շատ արագ լուծում են տվել ցանկացած խնդրի»,- նշեց Դավիթ Անանյանը։

Լարսի անցակետում ներկայացուցիչ ունենալու անհրաժեշտության և քննարկումների մասին ՊԵԿ նախագահը հայտարարել է նախորդ տարվա նոյեմբերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter