HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է 22-ամյա երիտասարդի կողմից կատարված դանակահարության դեպքը

Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 22-ամյա երիտասարդի կողմից առերևույթ կատարված դանակահարության դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 08:50-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին  հաղորդում է ստացվել այն մասին, որ «գոտկային շրջանի կտրած» վերք ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել 23–ամյա Երևան քաղաքի բնակիչը:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ից  06:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան 16-րդ շենքի հարակից տարածքում գտնվող ավտոտնակի մոտ, միմյանց ողջագուրվելով բարևելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է իր ծանոթ՝ Երևան քաղաքի 23-ամյա բնակչին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում` դեպքի վայրի զննություն, վերցվել է հանցագործության գործիք դանակը:

Նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter