Ատրճանակ, դանակ, թմրամիջոց՝ Թորոսի և Իշխանի մոտից
Փետրվարի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները թմրամիջոց և սառը զենք պահելու կասկածանքով Շոպրոնի փողոցից «ԲՄՎ-745» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1978 թ. ծնված Թորոս Մ.-ին և ուղևոր, 1973 թ. ծնված Իշխան Ս.-ին:
Ավտոմեքենայի առջևի դռան գրպանիկից հայտնաբերվել է «Մակարով» օդամղիչ ատրճանակ, իսկ մեքենայի սրահից՝ թղթի մեջ փաթեթավորված մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, որը, ըստ Թորոս Մ.-ի, պատկանում է իրեն: Ուղևոր Իշխան Ս.-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է ծալովի դանակ:
«Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել