HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաշատի ոստիկանները բացահայտել են Նորաշենում կատարված դանակահարությունը (տեսանյութ)

Հունվարի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առջևի պատի ծակած, թափանցող վերք» ախտորոշմամաբ իրենց մոտ է տեղափոխվել Նորաշեն գյուղի մի բնակիչ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Օպերատիվ խումբը հիվանդանոց էր մեկնել, սակայն տուժողն ի վիճակի չէր եղել հաղորդում տալու: Բժշկի հետ զրուցելուց և համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզները Նորաշեն էին մեկնել, ճշտել` դեպքը որտեղ, ինչ հանգամանքներում է եղել: Պարզվել էր, որ ժամը 19-ի սահմաններում, գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցի տներից մեկի դիմաց, մեքենան արագ վարելու պատճառով ծագած վեճի ժամանակ տուժողին դանակահարել է նախկինում տարբեր հանցագործությունների համար մի քանի անգամ դատապարտված, նույն գյուղի 35-ամյա մի բնակիչ: Սակայն նրան ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրը տանը հայտնաբերել չհաջողվեց:

Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ:
Բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումները շարունակվեցին, և դեպքից օրեր անց իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ կասկածյալը հայտնաբերվեց:

Հունվարի 11-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայից, քրեական հետախույզները նրան բերման ենթարկեցին ոստիկանության Արտաշատի բաժին:

35-ամյա տղամարդը ձերբակալված է:

Միջոցառումներ են ձեռնարկվում դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter