HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը հայտնաբերվել է ոչ սթափ 415 վարորդ

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 183 մեքենա, որոնցից 171-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, 11-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, իսկ մի տրանսպորտային միջոցի վրա, առանց համապատասխան թույլտվության, տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 4 մեքենա։

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 271 մեքենա։ 244-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։

Բացի այդ, հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 4, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 21, թաղանթապատված դիմապակիով` 3 տրանսպաորտային միջոց։ 9 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter