HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաերթ՝ վերարկուի փեշը միկրոավտոբուսի դռան արանքում թողնելու հետևանքով

Փետրվարի 27-ին Երևանի Նաիրի Զարյան և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում 56-ամյա ուղևորուհին, իջնելով թիվ 114 երթուղու միկրոավտոբուսից, վերարկուի փեշն անզգուշությամբ թողել է դռան արանքում: Դրա հետևանքով ուղևորուհին միկրոավտոբուսի շարժվելուց հետո վայր է ընկել, վրաերթի ենթարկվել նշված միկրոավտոբուսի կողմից և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter