HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Չարբախցի Գեղամն այսօր բերման է ենթարկվել զենք պահելու կասկածանքով

Այսօր առավոտյան Չարբախցի Գեղամ անունով հայտնի Պետրոս Իսրայելյանը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Այս  տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հայտնելով նաև, որ Պետրոս Իսրայելյանն այս պահին ազատ է արձակվել, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նշենք, որ Պետրոս Իսրայելյանն անցնում էր 2016 թվականին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում տեղի ունեցած սպանության գործով։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել սպանված Մուշեղ Մուշեղյանի առողջությանը միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու մեջ, դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման, համաներմամբ ազատվել պատժի կրումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter