HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հունվարի 14-ից վերսկսելու է Երևան-Թեհրան-Երևան թռիչքները

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հունվարի 14-ից վերսկսելու է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները։ Հիշեցնենք՝ երեկ ավիաընկերությունն անվտանգության նկատառումներից ելնելով չեղարկել էր Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չվերթը։ 

«Նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարված վերջին հայտարարությունը Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ՝ մեր ավիաընկերությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և երաշխիքներ է ստացել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ: Հաշվի առնելով վերոնշյալը «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը վերսկսելու է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները հունվարի 14-ից»,–ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը։


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter