
33-ամյա տղամարդը ինքնասպան է եղել՝ նետվելով կամրջից
Փետրվարի 27-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու դի, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևանի Ա. Ավետիսյան 78 շենքի 42-րդ բնակարանի բնակիչ, 1978 թ. ծնված Տ. Գևորգյանը գործել է ինքնասպանություն՝ նետվելով Դավիթաշենի կամրջից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել Տ. Գևորգյանի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել