HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովը միջնորդել է ոստիկանության 36 ծառայողների նկատմամբ կիրառել կարգապահական տույժեր

Ոստիկանությունը հատնում է, որ 2019 թվականի ընթացքում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 6 նիստ։ Դրանց ընթացքում քննարկվել է ոստիկանության 39 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութ․ ընդ որում՝ 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը Հանձնաժողովի կողմից քննարկվել են կրկնակի, բացի այդ, 1 ծառայողի վերաբերյալ Հանձնաժողովի կողմից երկու նյութ է քննվել, որոնցից մեկի արդյունքներով ծառայողն ազատվել է ոստիկանությունից, իսկ մյուսը՝ դադարեցվել է: 

Նիստերի ընթացքում Հանձնաժողովը որոշել է միջնորդել Ոստիկանության պետին ոստիկանության 36 ծառայողների նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը.
- 1 « նկատողություն»,
- 7 «խիստ նկատողություն»,
- 28 «ոստիկանությունից ազատում»:
Ինչպես և՝
- 4 ծառայողի վերաբերյալ ծառայողական քննությունը դադարեցվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter