
Բանկային գաղտնիքի մասին նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ հետաձգվեց
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկման էր ներկայացվել Կենտրոնական բանկի ներկայացրած «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության ներկայացրած օրենսդրական առաջարկը:
Հիշեցնենք, որ այս փոփոխություններով Կենտրոնական բանկը փորձում է իրավունքի ուժով արգելել անպարտաճանաչ վարկառուների անունների հրապարակումը:
Նախագծի քննարկումից առաջ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն առաջարկեց հետաձգել նախագծի քննարկումը՝ հայտնելով, որ այժմ վերլուծություններ են կատարում, որպեսզի իրենց փաստարկներն ավելի առարկայական լինեն:
Ըստ գործող օրենքի՝ Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ պետք է հրապարակեր բանկերի և (կամ) առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություն (ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները:
Անպարտաճանաչ է համարվում պայմանագրով պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետների 180 և ավելի օր խախտում թույլ տված պարտապանը: ԿԲ-ն, սակայն, տարիներ շարունակ չի կատարել օրենքի պահանջը:
Մեկնաբանել