Քիվապատը պետք է վնասազերծել. անկման վտանգ կա
Փետրվարի 28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 66 շենքի տանիքից սահած ձյունը վնասել է քիվապատը, որի մի հատվածը կարող է ընկնել: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում կատարված զննման արդյունքում պարզվել է, որ տանիքի ամբողջ երկարությամբ մոնտաժված քիվապատի մոտ 5 մետր հատվածը կախված է շենքից դուրս, մյուս հատվածը՝ մոտ 20 մ երկարությամբ, ընկած է տանիքի ձյան վրա, և հալվող ձյան վայր ընկնելու դեպքում քիվապատը տանիքից ներքև կընկնի:
Տանիքում կուտակված ու պարբերաբար թափվող մոտ 30 սմ հաստությամբ ձյան շերտի պատճառով հնարավոր չէ քիվապատի վնասազերծման աշխատանքներն իրականացնել տանիքից:
Դեպքի վայրում են գտնվել նաև Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության պետը և համատիրության ղեկավարը:
Քիվապատի վնասազերծման աշխատանքները կշարունակվեն առավոտյան Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցների հետ համատեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել