HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերին պարենի համաշխարհային գները բարձր են եղել

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ պարենի համաշխարհային գները երրորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցում:  Դեկտեմբերի գնաճը հիմնականում պայմանավորված էր բուսական յուղի գնի անհամեմատ թանկացմամբ, որի պատճառով ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը վերջին հինգ տարիների կտրվածքով հասավ իր առավելագույնին: 

Պարենային ապրանքների գնային ինդեքսը ամսվա ընթացքում կազմել է միջինը 181.7 նիշ, ինչը նոյեմբերի համեմատ ավել է 2.5 տոկոսով և ամենաբարձրն է 2014թ. դեկտեմբերից ի վեր: 

Ընդհանուր առմամբ 2019 թվականի համար, ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, միջին հաշվով կազմել է 171.5 նիշ, ինչը 1.8 տոկոսով բարձր է 2018 թվականի համեմատ, սակայն 25 տոկոսով ցածր 2011 թվականին գրանցված առավելագույնից: 

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նոյեմբերի համեմատ աճել է 9.4 տոկոսով, գրանցելով իր վեցերորդ անընդմեջ ամսական աճը:  Այն պայմանավորված է արմավենու յուղի գնի բարձրացմամբ, կախված ինչպես վերջինիս բարձր պահանջարկից, հատկապես բիովառելիքի ոլորտի կողմից, այնպես էլ նվազող առաջարկից: Չնայած դեկտեմբերին գրանցած աճին, ինչը վերաբերում էր հատկապես սոյայի, արևածաղկի և հլածուղի յուղերին, բուսական յուղի ինդեքսը 2019 թվականի ընթացքում հասել է տարեկան ամենացածր միջինին`2007 թվականից ի վեր: 

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 4.8 տոկոսով: Այն մասամբ պայմանավորված է եղել անմշակ նավթի գնի բարձրացմամբ, ինչի շնորհիվ Բրազիլիայում ավելի շատ շաքարեղեգ է օգտագործվել էթանոլի արտադրության համար, ինչն էլ հանգեցրել է համաշխարհային շուկայում շաքարի արտադրության ծավալների նվազման:    

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 3.3 տոկոսով, պայմանավորված պանրի գնի բարձրացմամբ, որի աճը կազմել է համարյա 8 տոկոս`Եվրամիությունից և Օվկիանիայից արտահանման համեմատաբար սուղ հնարավորությունների պատճառով: 

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը աճել է 1.4 տոկոսով, պայմանավորված հիմնականում հացահատիկի գնի բարձրացմամբ, որը հետևանք է Չինաստանի ներկրման պահանջարկի աճի և Ֆրանսիայում շարունակվող բողոքի ակցիաների պատճառով առաջացած լոգիստիկ խնդիրների: Այնուամենայնիվ, եգիպտացորենի և բրնձի գնառաջարկը հիմնականում կայուն է եղել: 

ՊԳԿ մսի գնային ինդեքսը դեկտեմբերին միջին հաշվով կազմել է 191.6 նիշ, ինչը համարյա անփոփոխ է մնացել նոյեմբերի համեմատ: Այս ենթաինդեքսը 2019 թվականի դեկտեմբերին 18 տոկոսով բարձր է եղել 2018 թվականի դեկտեմբերի համեմատ: Նման աճը պայմանավորված է խոզի մսի գնառաջարկի բարձրացմամբ`թե Ասիական երկրներից ներկրման բարձր պահանջարկի, թե Եվրամիության երկրներում և Բրազիլիայում նախատոնական ներքին պահանջարկի աճի ֆոնին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter