HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սելիմի լեռնանցքում երկու ավտոմեքենա արգելափակվել է ձնաբքի մեջ

Փետրվարի 28-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում (Վայոց ձորի մարզի հատվածում) ձնաբքի հետևանքով երթևեկությունն արգելափակվել է, և խցանման մեջ է մնացել 2 ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 40-րդ կմ-ում փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Վ. Գրիգորյան):

Հայտնաբերվել է նաև 2-րդ՝ «Ռենո» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդ Գ. Սարգսյանը հրաժարվել է փրկարարների օգնությունից՝ չցանկանալով լքել իր ավտոմեքենան: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter