HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավստրալիան վայրի բնությունը վերականգնելու համար 31 միլիոն եվրո կտրամադրի

Ավստրալիան հրատապ միջոցներ է ձեռնարկում հրդեհներից հետո կենդանիների բնակավայրը վերականգնելու համար: Մահացած կոալաների թիվն այնքան է, որ նրանք անհետացման վտանգի առաջ են կանգնել։ Այս մասին մասին հաղորդում է «Դոյչե Վելլե»-ի ռուսական ծառայությունը:

Ավստրալիայի շրջակա միջավայրի նախարար Սյուզան Լեյը Twitter-ի իր էջում գրել է, որ երկրի իշխանությունները 50 միլիոն ավստրալական դոլար (31 միլիոն եվրո) կհատկացնեն` հրդեհներից հետո երկրի բնությանը հասցված վնասը վերականգնելու համար:

Սյուզան Լեյը նախկինում հայտարարել էր, որ կենդանիների մի քանի տեսակներ հրդեհների պատճառով կարող են ոչնչացման վտանգի տակ հայտնվել, մասնավորապես՝ կոալները, որոնց թվաքանակը մեծ չափով կրճատվել է:

Երկրում մի քանի ամիս առաջ սկսված հրդեհների հետևանքով զոհվել է 27 մարդ: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, որը հրդեհների պատճառով խիստ քննադատության է ենթարկվում, հայտարարել է հետաքննության համար հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին:

Բոլոր ժամանակների համար եղանակային վիճակագրության մեջ 2019 թվականը Ավստրալիայում ամենաշոգ տարին էր: Երկրում ավերիչ անտառային հրդեհները մոլեգնում են 2019-ի սեպտեմբերից: Հրդեհն արդեն ոչնչացրել է 10,3 միլիոն հեկտար: Տարածքի չափը համեմատելի է Իռլանդիայի կամ Հարավային Կորեայի տարածքների հետ:

Պատրաստեց՝ Գայանե Հովսեփյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter