HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաշխարհային օվկիանոսում ջրի ջերմաստիճանը հասել է ռեկորդային ցուցանիշի

2019-ին Համաշխարհային օվկիանոսում ջրի ջերմաստիճանը մինչև երկու կիլոմետր խորության վրա 0,075 աստիճանով բարձր է եղել 1981-2010 թվականների միջին ցուցանիշից։ Այս մասին հաղորդում է «Դոյչե Վելե»-ի ռուսական ծառայությունը:

Անցած տասը տարիների ընթացքում Համաշխարհային օվկիանոսի ջրի ջերմաստիճանը հասել է 1950-ական թվականներից ի վեր ռեկորդային մակարդակի։ Այս մասին ասվում է միջազգային փորձագետների խմբի կատարած ուսումնասիրության մեջ, որը ղեկավարել է Չեն Լիցզինը Չինաստանի մթնոլորտային ֆիզիկայի ինստիտուտից։ Ուսումնասիրությունը հրատարակվել է երկուշաբթի՝ հունվարի 13-ին, Advances in Atmospheric Sciences ամսագրի առցանց տարբերակում:

Ըստ այդ տվյալների ՝ 2019 թվականին օվկիանոսի ջրի ջերմաստիճանը մինչև երկու կիլոմետր խորության վրա 0,075 աստիճանով բարձր էր 1981-2010 թվականների միջին ցուցանիշից: Օվկիանոսի ջրի տաքացումն արագանում է կլիմայի փոփոխության հետեւանքով եւ հանգեցնում ջրհեղեղի, երաշտի, անտառային հրդեհների, ինչպես նաև՝ ծովային ուժեղ փոթորիկների:

Չափման նոր մեթոդներ

Իրենց ուսումնասիրություններում գիտնականներն օգտագործել են Չինական ինստիտուտի նոր մեթոդները՝ թույլ տալով ամփոփել տվյալները ջրի ջերմաստիճանի բարձրացման վերաբերյալ՝ մինչև երկու կմ խորության վրա: «Կարևոր է հասկանալ, թե որքան արագ է դա տեղի ունենում: Յուրաքանչյուրը, ով ցանկանում է հասկանալ ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը, պետք է չափի ծովերի տաքացումը», - ասում է Մինեսոտայի Սբ Թոմաս համալսարանի պրոֆեսոր, ուսումնասիրության հեղինակ Ջոն Աբրահամը:

Ըստ նրա, գլոբալ տաքացումը լուրջ գործընթաց է, բայց մարդկությունը կարող է ազդել դրա վրա և նվազեցնել գլոբալ տաքացման տեմպը: «Մենք կարող ենք ավելի գիտակից կերպով օգտագործել էներգիան և դիվերսիֆիկացնել դրա ստացման աղբյուրները: Մենք ի վիճակի ենք փոքրացնել այդ խնդիրը,- նշել է գիտնականը: Այնուամենայնիվ, ըստ նրա, երկար ժամանակ կպահանջվի օվկիանոսների փոփոխություններին արձագանքելու համար:

Պատրաստեց Անյա Սարկիսովան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter