HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է հասարակությունը՝ մասնակցության խնդրանքով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հաղորդագրություն է տարածել, որով խնդրում է հասարակության բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցություն ցուցաբերել կոռուպցիայի կանխարգելման ռազմավարության և գործողությունների ծրագրի փաստաթղթի մշակման աշխատանքներ։ Ստորեւ՝ հանձնաժողովի հաղորդագրությունը։

շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, որի շրջանակում Հանձնաժողովը նախաձեռնում է կոռուպցիայի կանխարգելման ռազմավարության և գործողությունների ծրագրի մեկ ամբողջական, համապարփակ և նպատակային փաստաթղթի մշակման աշխատանքներ։

Ելնելով վերոգրյալից՝ դիմում ենք բոլոր շահագրգիռ կողմերին` անհատներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ԶԼՄ-ներին, պետական գերատեսչություններին և շահառուներին՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու խնդրանքով: Ձեր առաջարկներն ու դիտարկումները կարող եք զետեղել կից ներկայացված ձևաթղթում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:

Հանձնաժողովի կողմից հրապարակված նորություններին և թարմացումներին ծանոթանալու համար կարող եք հետևել Հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

Միաժամանակ հայտնում ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջը դեռևս գտնվում է գործարկման փուլում:

Հարգանքով՝

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

էլ. փոստ [email protected]

Հեռ.՝ 010 58 87 95

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter