Ծննդկանը մահացել է Աբովյանի ծննդատանը. ստեղծվել է հանձնաժողով
Փետրվարի 25-ին՝ ժամը 13:05-ին, առողջապահության նախարարություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի ծննդատանը Ֆլորա Աբգարյանի ծննդալուծման ժամանակ դժվար կառավարվող բարդություն է առաջացել, և նեղ մասնագիտական օգնության կարիք ունեն:
Ահազանգից անմիջապես հետո առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրահանգով Աբովյանի ծննդատուն են մեկնել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, Կոտայքի մարզպետարանի վարչության պետ Գայանե Մարտիրոսյանը, Էրեբունի բժշկական կենտրոնի և «Մուրացան» մանկական կլինիկայի անհետաձգելի բուժօգնության ծառայության անձնակազմերը:
Դժբախտաբար, վերակենդանացման համալիր միջոցառումները ցանկալի արդյունք չեն տվել:
Փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին, արձանագրվել է Ֆլորա Աբգարյանի կենսաբանական մահը:
Փետրվարի 27-ին առողջապահության նախարարի հրամանով դեպքի ուսումնասիրման նպատակով հանձնաժողով է ստեղծվել: Ամբողջ օրը հանձնախումբը՝ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի գլխավորությամբ, տեղում ուսումնասիրություններ է իրականացրել կազմակերպչական խնդիրներ և այլ հանգամանքներ պարզելու համար:
Առողջապահության նախարարություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել