HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում Տաշիր քաղաքում․ ոստիկանը վնասազերծել է դանակավորին

Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ հունվարի 14-ի առավոտյան ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ «Արդշինբանկի» մասնաճյուղում ավազակային հարձակում է կատարվել և մասնաճյուղում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողը հարձակվողին վնասազերծել է։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Տաշիրի բնակիչ, 33-ամյա տղամարդուն բանկի մասնաճյուղից բերման ենթարկեց բաժին։

Մինչ այդանակով զինված տղամարդը մտել էր Տաշիրի Երևանյան փողոցի բանկ, աշխատակցուհիներից մեկին սպառնացել էր ու փող պահանջել։ Ոստիկանության ծառայողն ու մասնաճյուղի կառավարիչն անմիջապես մոտեցել են հարձակվողին, ոստիկանը կիրառել է ձեռնամարտի հնարքներ և համատեղ նրան գցել են գետնին։ Այդ ընթացքում հարձակվողի ձեռքից դանակն ընկել է։ Այն դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է։

Ավազակային հարձակման փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Ոստիկանությունից քննչական բաժին ներկայացված տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter