HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ն շորթման դեպք է բացահայտել

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնում է, որ հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ քաղաքացիներից մեկը հեռախոսազանգերով և տեղանշած վայրերում թողնված նամակներով Հայաստանի պաշտպանության նախարարության Լոռու մարզի տարածքային զինվորական կոմիսարից՝ զորակոչային տարիքի հասած 3 երիտասարդներին ժամկետային զինվորական ծառայությունից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ իբր ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ազգային անվտանգության ծառայությանը հայտնելու սպառնալիքով, 2019 թ. հոկտեմբերին շորթմամբ պահանջել է 2 հաշվեհամարների փոխանցել առանձնապես խոշոր՝ 30 000 ԱՄՆ դոլարի չափով գումար։

Իրականացված ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել լրացուցիչ տվյալներ նույն հեռախոսահամարի օգտատերից մեկ այլ ՀՀ քաղաքացուց՝ երեխաներին ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հայտնելու սպառնալիքով առանձնապես խոշոր՝ 15.000 ԱՄՆ դոլարի չափով, գումար պահանջելու վերաբերյալ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանցագործների ինքնությունը բացահայտվել է, անձինք պարզաբանվել են: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ, որը 2019 թ. նոյեմբերի 21-ին փոխանցվել է քննչական կոմիտե՝ ըստ քննչական ենթակայության նախաքննությունը շարունակելու համար։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter