HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փորձագետը հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի սրտի հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ սկսվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը, որում քննվում է նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու նպատակահարմարության հարցը:

Դատական նիստի մեկնարկին դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ առողջական ծանր վիճակով պայմամավորված՝ Գրիգորյանը չի ներկայացվել դատարան:

Դատական նիստ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել գլխավոր դատախազությունը, որն այսօր ավելի վաղ գրություն է մուտքագրել դատարան՝ հայտնելով, որ «Նաիրի» բժշկական կենտրոնից, որտեղ ստացիոնար բուժում է ստանում Մանվել Գրիգորյանը, գրություն են ստացել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ:

Թեև քրեական գործով հերթական դատական նիստը հունվարի 21-ին է, դատախազությունը, հաշվի առնելով ամբաստանյալի առողջական վիճակի կարևորությունը, առաջարկել է նշանակել արտահերթ դատական նիստ: Դիմումը ստորագրված է ավագ դատախազ Վահե Դոլմազյանի կողմից:

Դատախազության առաջարկով այսօրվա դատական նիստին հրավիրվել էր նաև Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության նախագահ Գագիկ Հարությունյանը:

Վերջինս հայտնեց, որ ներկայում ի հայտ է եկել Մանվել Գրիգորյանի սրտի առողջական վիճակի հետ կապված բարդացում, որը բժշկական տեսանկյունից ոչ ցանկալի բարդություն է, կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների՝ ընդհուպ կյանքին վտանգ սպառնացող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter