HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն «Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը

Հունվարի 15-ին, ժամը 18:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գործարանային փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին պատկանող կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ . տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պայթյունից վնասվել են մեկ դուռ և պատուհանի մոտ 6 քմ հատված, այրվել՝ երկու աթոռ, տանիքի փայտյա կառուցատարրեր (մոտ 0.5 քմ ), 0.6 մ ռետինե խողովակ և ձմեռային հագուստ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter